Լիբանանահայը Նուաճած Է Արեւմտեան Կիսագունդի Ամենաբարձր Գագաթը

Լիբանանահայ լեռնագնաց Աւետիս Գալփաքլեան նուաճած է Արժանթինի Ագոնգակուա լերան գագաթը (6962 մեթր), որ կը հանդիսանայ Արեւմտեան կիսագունդի ամենաբարձր լեռնագագաթը:

Այդ մասին ան գրած է Facebook ընկերային ցանցի իր էջին վրայ:

Աւետիս Գալփաքլեան լուսանկար մը  տեղադրած է` Հայաստանի դրօշը ձեռքին եւ գրած. «Հինգ տարի անց ես այստեղ եմ` Ագոնգակուայի գագաթին…այդ երկար վերելքը սկսած է առաւօտեան վեցէն: Մինչեւ գագաթը հասնիլը, մենք 10 ժամ անցուցած ենք  առատ ձիւնի տակ»:

Աւետիս Գալփաքլեան արդէն հասցուցած է նուաճել Հիւսիսային Ամերիկայի ՄԱԿ Գինլիի գագաթը (6190 մեթր), Ագոնգակուան` Հարաւային Ամերիկայի մէջ (6962 մ), Էլպրուսը (5642 մ)` եւ Մոնպլան (4810)` Եւրոպայի, Ճայեան` Աւստրալիոյ եւ Օգէանիոյ մէջ (4884 մ):

16649207_10154872844736745_7074131221184750724_n 16729058_10154873726221745_8177733614332887264_n

 

Scroll Up