Օսկարի Յաւակնորդ՝ «Տան Միւս Կողմը» Շարժապատկերը Կը Ցուցադրուի «Ապրիլ» Գրատանը

«Ապրիլ» գրատանը Յունուարի 13ին կը ցուցադրուի ռեժիսոր Նարէ Մկրտչեանի  «Տան Միւս Կողմը» վաւերագրական շարժապատկերը, որը ներառուել է այս տարուայ «Օսկար»ի «Լաւագոյն վաւերագրական կարճամետրաժ ֆիլմ» անուանակարգի կարճ ցուցակում:

Հայոց Ցեղասպանութեան հետեւանքներին անդրադարձող ֆիլմի հերոսուհին թուրք կին է, ով բացայայտել է, որ իր մեծ տատը Ցեղասպանութիւնը վերապրողներից է, եւ ինքն էլ արմատներով հայ է: Ռեժիսորը նուրբ զգայնութեամբ ներկայացնում է Մայայի միմեանց հակադրուող ապրումները. նա  երկու հակամարտող ինքնութիւնների կրողն է՝ մէկը, ով տանջ-ւում է, եւ միւսը, ով ժխտում է: Մայան,  Նարէ Մկրտչեանի հետ միասին, 2015թ.ին մասնակցում է Հայաստանում Հայոց Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցի միջոցառումներին, այցելում Ե-ղեռնի յուշահամալիր, եւ իր գործած անմոռուկները համբուրելով դնում Ծիծեռնակաբերդի հազարաւոր ծաղիկների կողքին: Մայայի զգացմունքներն առաւել քան  խօսուն են…

Նարէ Մկրտչեանը նշում է, որ ցանկացել է ստեղծել շարժապատկեր, որը կը հետաքրքի միւս ազգերին, այդ թւում՝ թուրքերին, հասկանալի ու պարզ կը լինի նրանց համար եւ ուղղուած չի լինի միայն հայ հանդիսատեսին: Ֆիլմի ստեղծման այլ մանրամասներ ռեժիսորը կը ներկայացնի «Ապրիլ» գրատանը Յունուարի 13ին, ժամը 7։30ին։

Շարժապատկերը կը ցուցադրուի «Ապրիլ» գրատան ներքոյ գործող «Արմինիան Ֆիլմ Սըսայեթի»ի ամէնամսեայ ձեռնարկի շրջանակներում, որ կը ներկայացնեն  կազմակերպութեան ղեկավարներ Արմէն եւ Մերի Քարաօղլանեանները:

«Արմինիան Ֆիլմ Սըսայեթի»ն ու «Ապրիլ» գրատունն ամէն ամիս ներկայացնում են հայկական եւ հայկական թեմաներ ընդգրկող օտար ֆիլմեր, ինչին յետեւում են հանրային քննարկումներ ու վերլուծութիւններ՝ յայտնի կինօգործիչների մասնակցութեամբ:

Այս մասին կը յայտնէ Ասպարէզ:

Scroll Up