Հանրապետության բոլոր դպրոցներում այսօր կպատրաստեն անմոռուկներ

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի, 2015 թվականի ապրիլի 10­-ին հանրապետության բոլոր դպրոցների 5­12­-րդ դասարանների սովորողները դասղեկի ժամին կպատրաստեն անմոռուկներ:

Ինչպես «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, յուրաքանչյուր աշակերտ պատրաստելու է 6 անմոռուկ՝ հակառակ կողմում նշելով իր տվյալները (անունը, ազգանունը, մարզը, դպրոցը, դասարանը):

Scroll Up