Ղազախստանում հայ երիտասարդները համերգով կշնորհավորեն Մայրերի տոնը (տեսանյութ)

Այսօր՝ ապրիլի 7-ին՝ երեկոյան ժամը 18.30-ին, Ղազախստանի Կոստանայ քաղաքի Պիոներ դպրոցականների պալատի համերգային դահլիճում «Էրեբունի» հայկական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվելու է համերգ՝ նվիրված մայրության և գեղեցկության օրվան։

Հայաստանի Հանրապետության տոները և հիշատակի օրերը պատշաճ նշելը մշտապես եղել է հայկական համայնքի ուշադրության կենտրոնում և նրա ղեկավարների հոգածության առարկան։ Այդ միջոցառումներին մասնակցել են թե մեծերը, թե երիտասարդները։ Այս անգամ էլ նախաձեռնող խումբը համայնքի երիտասարդական թևն է՝ Հրաչ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Համայնքի երիտասարդները հպարտությամբ նշում են, որ այս միջոցառումը իրենք նվիրում են ոչ միայն իրենց մայրերին, այլև աշխարհի բոլոր մայրերին, և առաջին հերթին Հայ մայրերին։ Հայ մայրը քնքշանքի, սիրո ու համակ նվիրումի խորհրդանիշ է, որն ապրում է միայն իր զավակների համար և նրանց երջանկությամբ։


Շնորհավոր Ձեր տոնը, հա՛յ մայրեր։

Scroll Up