Թրքական ջարդերը հայերի և ասորիների նկատմամբ
1915թ. հայերի և ասորիների ոչնչացման փորձը կանխամտածված ևհետեւողականորեն իրագործված ակտ էր Օսմանյան կայսրության կողմից, որը դեռևս շարունակվեց առաջին աշխարհամարտի ավարտից հետո: Այն իրականացվեց ջարդերի և բռնի տեղահանումների միջոցով: Ըստ հետազոտությունների հայ զոհերի քանակը կազմում է 1 000 000 – 1 500 000: Այլ քրիստոնեական էթնիկ խմբեր ևս կոտորվեցին այդ ժամանակահատվածում, որը ըստ որոշ պատմաբանների դա ընդհանուր ոչնչացման քաղաքականության մաս է կազմում:
Հայոց եղեռնը համարվում է նորագույն պատմության առաջին ցեղասպանությունը: Աշխարհում 21 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որոնք են ՝ Հայաստան, Արգենտին, Բելգիա, Կանադա, Չիլի, Կիպրոս, Ֆրանսիա, Հունաստան, Իտալիա, Լիտվա, Լիբանան, Նիդեռլանդներ, Բոլիվիա, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուրուգվայ, Վատիկան և Վենեսուելա: Ինչպես նաև Ամերկիայի միացիալ նահանգներից 42-ը, Իսպանիայում Բասկերի երկիր և Կատալոնիա ինքնավար համայնքները, Ուկրաինայում Ղրիմի ինքնավար պետությունը, Ավստրալիայում Հարավային Ավստրալիա և Նոր Հարավային Ուելս նահանգները և Կանադայում Քվեբեկ նահանգը:
Մի շարք միջազգային կազմակերպություններ ևւս ընդունել են այդ նախճիրը, ինչպես օր.՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը, Եվրամիությունը, Եվրախորհուրդը, Մարդու իրավունքների լիգան, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Թուրքիայի Մերկոսուրի Մարդու իրավունքների կազմակերպությունը,և այլն: Որոշ լրատվամիջոցներ նույնպես միացել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, ինչպես օր.՝ Նյու Յորք Թայմսը, Ասոշիեյթիդ Պրեսը, և Լոս Անջելես Թայմսը:
2005 թ. հունիսի 15-ին գերմանական խորհուրդը մի բանաձեւ ընդունեց, որի համապատասխան այն ընդունում է հայերի տեղահանման եւ ոչնչացման գործընթացը եւ ներողություն է հայցում Ռեյխի բռնած դիրքի համար:
Աշխարհի 25 տարբեր երկրներում 135 հուշակոթող կա, որտեղ զետեղված են հայ զոհերի աճյունները:
Ապրիլի 24-ը համարվում է Հայոց ցեղասպանության հիշատակման օր, որը նաև Ասորիների ցեղասպանության հիշատակման օրն է. այն նաև կոչվում է Սայֆո, որը արամերենից թարգմանաբար նշանակում է՝ սպանել Ասորի ժողովուրդը: Ասորիների ցեղասպանության զոհ է դառնում 500 000-750 000 մարդ:
Աշխարհում ընդամենը 3 երկիր ճանաչել են Ասորիների ցեղասպանությունը՝ Ֆրանսիան, Շվեդիան և Ամերիկայի միացյալ նահանգները:
Հարկ է նշել, որ Կանադայում Հայերի և Ասորիների ցեղասպանությունները հատուկ ներկայացված են դասագրքերում: