Լիոնի Սուրբ Հակոբ եկեղեցին 50 տարեկան է

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունից, հունիսի 30-ին Լիոնի Սբ. Հակոբ Հայաստանյայց  եկեղեցին կնշի իր 50-ամյակը: 1954 թ-ին եկեղեցական հանձնաժողովի նախաձեռնությամբ և Շինարար տիկնանց հանձնախմբի Հայաստանյայց եկեղեցու երիտասարդ միության գործակցությամբ Լիոնում  սկսեց  կառուցվել առաջնորդանիստ Ս. Հակոբ եկեղեցին: Եկեղեցին օծվել է 1963 թ-ին: Կից գործում է հայկական մեկօրյա դպրոց:

Լիոնի հենց կենտրոնում է գտնվում Սբ. Հակոբ հայ առաքելական եկեղեցին, որտեղ պարբերաբար, հատկապես ազգային տոների օրերին մեծ միջոցառումներ են կազմակերպվում հայկական համայնքի մասնակցությամբ:

Scroll Up