Հալեպի Նոր գյուղ թաղամասում 3 հայ է վիրավորվել դիպուկահարի կրակոցից

Սիրիական Հալեպ քաղաքը շարունակում է մնալ հակամարտության կիզակետում: Հայաբնակ Նոր գյուղ թաղամասում դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 3 հայ:
“Երկիր Մեդիա” հեռուստաընկերության թղթակից Մարիա Գաբրիելյանի հաղորդմամբ՝ սիրիացի ապստամբները ներկայում փորձում են մուտք գործել Նոր գյուղ եւ Սուլեյմանիե թաղամաս: Նրանց բոլոր փորձերը մինչ այս ձախողվել են: Կառավարական զորքերը կարողացել են հակահարված տալ:
Հալեպում հեռախոսային կապ չկա:
yerkirmedia.am