Հալեպահայ աշակերտներն Ամանորի կապակցությամբ նվերներ են ստացել

Հալեպում Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը և հալեպահայ արձակագիր Պերճուհի Ավետյանը դեկտեմբերի 16­ին այցելել են ազգային նախակրթարաններ և աշակերտներին նվիրել Պերճուհի Ավետյանի հեղինակած` Բերիո հայոց թեմի «Մանկական մատենաշար­5»՝ գրքույկն ու գունազարդման հատուկ մատիտներ: Այս մասին հաղորդում  է Գանձասարը:

Սրբազան Հայրն ու հալեպահայ արձակագիր Պերճուհի Ավետյանը շնորհավորել են աշակերտներին և բարի Ամանոր մաղթել նրանց: Սրբազանն աշակերտներին հորդորել է հաճախակի ընթերցել հայերեն գրքեր` մեր մայրենի լեզուն լավ իմանալու և ընթերցելու հաճույքը վայելելու համար: Սրբազան Հայրն ու Ավետյանը զրուցել են վարժարանների հոգաբարձուների անդամների և տնօրինության հետ՝ շեշտելով մանկական գրականության կարևորությունը:

Գրքույկը նախատեսվում է նվիրել հալեպահայ բոլոր նախակրթարանների աշակերտներին:

Scroll Up