ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Սյուզի Կենտիկյանին

Օգոստոսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայում բնակվող հայազգի բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանին:

Նախարարը շնորհավորեց հայազգի բռնցքամարտիկին մեկ անգամ ևս աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու կապակցությամբ և նորանոր հաղթանակներ ցանկացավ: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ Գերմանիայում հայի ազգանունը բարձր ես պահում: Քո մեջ կա Սոսե մայրիկի, Փառանձեմ թագուհու գենը, հաղթելու, ուժեղ լինելու կամքը: Դու յուրօրինակ երևույթ ես սպորտի պատմության մեջ: Հավատում եմ, որ նոյեմբերին էլ կհաղթես ու քո հաղթանակը կնվիրես Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ որպես մեր ազգի հավերժության, հաղթանակի խորհրդանիշ: Բազում արհավիրքներ տեսանք, բայց չվերացանք, ապրեցինք, ապացուցեցինք, որ հաղթող ժողովուրդ ենք և այսօր ունենք Շառլ Ազնավուր, Անրի Վերնոյ, Ատոմ Էգոյան, Արթուր Աբրահամ, Սյուզի Կենտիկյան…»:

Նախարարը հայազգի մարզուհուն նվիրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը»:

Սյուզի Կենտիկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի համար և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հրավիրեց ներկա գտնվել Գերմանիայում նոյեմբերի 8-ին կայանալիք մարտին և խորհրդանշական ձեռնոցներ նվիրեց նրան:

4 (2) 3 (2) 5 (1)

Scroll Up