«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի մասնակիցները` Արարատի մարզում

Հուլիսի  9-ին   «Իմ  Հայաստան»  համահայկական  2-րդ  փառատոնի  մասնակիցները մեկնեցին  Արարատի մարզ:

Նրանք  նախ  բարձրացան  ԽորՎիրապ`  ծանոթանալու  հայ  նվիրական  սրբավայրի  պատմությանը: Պարախմբերը,  հիացած  եկեղեցու գեղեցիկ  ճարտարապետությամբ, մոմ  վառեցին, լուսանկարվեցին  և բացահայտեցին մի  նոր, զարմանահրաշ  երևույթ,  որը, թերևս,  ամենատպավորիչն   էր նրանց համար:

Այնուհետև  խմբերը  մեկնեցին  Արտաշատի  մշակույթի  տուն, որտեղ  նրանց  դիմավորեցին  Արտաշատի  «Նավասարդ»  պարային  համույթի  փոքրիկները  իրենց  «Հայաստան»  պարով:

Արտաշատի մշակույթի տանը ելույթ  ունեցան ՈՒկրաինայի  «Արմենիա», Վրաստանի «Ֆանտազիա», Կրասնոդարի «Նարեկ», Պյատիգորսկի «Անի»,  Պսկովի «Փայլեր» համույթները:

«Իմ  Հայաստան»  համահայկական  փառատոնի այցը  Արարատի մարզ  ավարտվեց  ճաշկերույթով`  Արտաշատում:

Մերի Գևորգյան

Copy of unnamed (5) unnamed unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) Copy of unnamed (6) Copy of unnamed Copy of unnamed (1) Copy of unnamed (2) Copy of unnamed (3) Copy of unnamed (4)

Scroll Up