«Իմ Հայաստան» փառատոնը Կոտայքի և Արարատի մարզերում

Հուլիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական II փառատոնի մասնակիցները համերգներով հանդես կգան Կոտայքի և Արարատի մարզերում:

Մոսկվայի «Հայասա», Սանկտ-Պետերբուրգի «Նոյան», Ախալքալաքի Վաչիան» և Մայկոպի «Նաիրի» պարախմբերը կայցելեն Կոտայքի մարզի Սուրբ Հովհաննես եկեղեցի:

Այնուհետև ժ.19:00-ին Աբովյան քաղաքում հանդես կգան համերգային ծրագրով:

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ժ.19:00-ին համերգային ծրագրով հանդես կգան Պսկովի «Կարոտ», Ուկրաինայի «Արմենիա», Թբիլիսիի «Ֆանտազիա», Ռոստովի «Հայաստանի փայլեր», Կրասնոդարի «Նարեկ» և Պյատիգորսկի «Անի» պարախմբերը: Նրանք նաև կայցելեն Խոր Վիրապ,  կծանոթանան Սուրբ Գրիգոր Լուսավորչի կյանքին ու գործունեությանը:

Արարատ քաղաքում ժ.19:00-ին հանդես կգան Խաբարովսկի «Շիրակ», Տվերի «Կռունկ», Ադլեր ի «Սևան», Ռոստովի «Արփի» և Ուկրաինայի «Արաքս» պարախմբերը:

Scroll Up