«Արի տուն»-2014 . Հարութ և Ավետիս Էորդեկյաններ. «Շատ ենք կարոտել Սիրիան»

Երկվորյակ  եղբայրներ  Հարութ և Ավետիս Էորդեկյանները Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից հետո ընտանիքով Հայաստանում են հաստատվել 2011թվականից, Հալեպից են եկել: Նրանք ասում են, որ շուտ են ընտելացել Հայաստանի կյանքին, սիրել են իրենց հայրենիքը, լավ ընկերներ ունեն: Իրենց մանկական անկեղծությամբ խոսում են, որ Հայաստանը շատ են սիրել նաև այն պատճառով, որ այստեղ կռիվ չկա, ականատեսը չեն այլևս  այն ամենին, ինչը տեսել են Սիրիայում: Բայց այդուհանդերձ շատ են կարոտել Սիրիան, իրենց ընկերներին, հարազատներին, որոնց հետ կապը պահպանում են ինտերնետային շփումներով  և  հեռախոսազանգերով:

Այստեղ դպրոց են հաճախում, հիմա ամառային արձակուրդն են վայելում, որի մի մասն է կազմում «Արի տուն» ծրագրին մասնակցելը: Երկվորյակները պատմում են, որ ծրագրի շրջանակներում լավ ժամանակ են անցկացնում, ծանոթացել են տարբեր երկրների մասնակիցների հետ, մտերմացել են Ֆրանսիայի մասնակից Ալեքսանի հետ: Նրանք տպավորված են Խոր վիրապ այցելությունից, որտեղ երկուսով  վիհն են իջել:

Միայն չեն ընտելանում հայկական կերակուրներին, ասում են՝ կանաչին շատ է  բոլոր  կերակուրներում: Պիցցա են շատ սիրում:

                                                                                                                      

Գևորգ   Չիչյան 

Scroll Up