Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սարգիս Յոգուրտջյանին

Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի  կառավարիչների խորհուրդի անդամ Սարգիս Յոգուրտջյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Սարգիս Յոգուրտջյանի դերը Հայրենիք-Սփյուռք գործակցության, զարգացման ոլորտում՝ նշելով նրա ներդրումը Հայաստանի բանկային համակարգի կայացման և զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սարգիս Յոգուրտջյանի մասնագիտական փորձն ու գիտելիքները երիտասարդներին, ուսանողներին փոխանցելու խնդիրը,   ինչի կարիքը կա մեր բուհերում:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել երիտասարդ բանկիրների և ուսանողների հավաք, ինչպես նաև տարբեր բուհերում կազմակերպել դասախոսություններ՝ համաշխարհայնացման ազդեցությունը բանկային համակարգի վրա. ներկա մարտահրավերներ, խնդիրներ թեմայով:

Պարոն Յոգուրտջյանը պատրաստակամություն հայտնեց  կարդալ դասախոսություններ, հանդիպել երիտասարդների հետ:

IMG_4478 IMG_4480

Scroll Up