ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին

Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ բարերարներ, տեր և տիկին Վարդգես և Մերի Նաջարյաններին: Հ.Հակոբյանը հպարտությամբ արձանագրեց, որ նրանց վաղուց արդեն կարելի է հայաստանցի համարել, քանի որ Նաջարյանները՝ իբրև բժիշկ և բուժքույր, անմիջական մասնակցությունն են ունեցել ղարաբաղյան ազատամարտում՝ մահվան ճիրաններից փրկելով հարյուրավոր վիրավորների: Նաջարյանները մշտական հոգածության տակ են պահում զինվորական հոսպիտալի խնդիրները:

Հյուրերի խնդրանքով նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց սիրահայերի հիմնախնդիրների համակարգման նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերը: Սիրիահայերին աջակցման համար նախարար Հ. Հակոբյանն առանձնացրեց առաջնային 3 հիմնախնդիր՝  կապված բնակության, աշխատանքի և առողջության ապահովման հետ:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի իշխանություններին՝ սիրիահայերի խնդիրներին համակարգված մոտեցում ցուցաբերելու, ինչպես նաև ջերմ ընդունելության համար՝ տեր և տիկին Նաջարյանները պատրաստակամություն հայտնեցին  իրենց օժանդակությունը բերելու այդ խնդիրների կարգավորմանը հատկապես առողջապահության պահպանության  ոլորտում:

] IMG_4321-1

Scroll Up