ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներին

Հունիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական լսումներին, որոնք տեղի ունեցան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Լսումներին զեկուցեցին նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  հանդես եկավ «Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին ընդառաջ. ծրագրեր և նախաձեռնություններ»  բանախոսությամբ:  Նա կարևորեց ԱԺ 2 հանձնաժողովների  նախաձեռնությամբ իրականացվող խորհրդարանական լսումները՝ ընդգծելով, որ այն քաղաքական և բարոյական լիցք  կհաղորդի  Հայոց ցեղասպանության  ճանաչմանը   նպատակաուղղված  ձեռնարկներին: Տիկին Հակոբյանը  տեղեկացրեց, որ Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  նվիրված միջոցառումները  համակարգող  պետական հանձնաժողովում ՀՀ սփյուռքի նախարարությանն է վերապահված սփյուռքում տարածաշրջանային հանձնախմբերի համակարգման գործընթացը: Համապարփակ ներկայացնելով մինչ այժմ  իրականացված  ծրագրերը և հետագա անելիքներն ու տարաբնույթ միջոցառումները՝  նախարարը շեշտեց, որ հայրենիքն ու սփյուռքն առավել համախմբված են Հայոց ցեղասպանույթան հիմնախնդրի շուրջ  և  միակամ՝ 100-րդ տարելիցին  նվիրված  ծրագրերը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու հարցում: Տիկին Հակոբյանը կարևորեց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման հարցը, որին պետք է ակտիվորեն մասնակցեն հայոց պառլամենտականները:

Ելույթից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը պատասխանեց լսումների մասնակիցների բազմաթիվ հարցերին:

IMG_3861-1 IMG_3894-1 IMG_3920-1 IMG_3934-1 IMG_3959-1

Scroll Up