Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանային վարչության ատենապետ Պերճ Թերզյանին

Մայիսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ Եգիպտոսի շրջանային վարչության ատենապետ Պերճ Թերզյանին:

Պերճ Թերզյանը Հայաստանում էր գտնվում մայիսի 26-ին Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հավաք-հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման, պահանջատիրության,  ինչպես նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ սփյուռքյան համայնքներում կազմակերպվելիք միջոցառումներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ եղավ հայապահպանության, մասնավորապես արևմտահայերենի դասավանդման, պահպանման և տարածման խնդիրներին:

Scroll Up