Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Բարնաբաս» միջազգային, միջեկեղեցական քիրստոնեկան օգնության հիմնադրամի տնօրեն Պատրիկ Սուխդեոյին

Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Բարնաբաս» միջազգային, միջեկեղեցական քիրստոնեական օգնության հիմնադրամի տնօրեն եպիսկոպոս Պատրիկ Սուխդեոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Ալեքսան Կարադանայանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրերի՝ Հայաստան այցը՝ գնահատելով հիմնադրամի գործունեությունը: Նախարարը ներկայացրեց Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի կացության կարգավիճակի, քաղաքացիության ձեռքբերման, կրթական, սոցիալական, առողջապահական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից տարվող աշխատանքները՝ մատնանշելով, որ սիրիահայերի համար դեռևս առաջնային են մնում աշխատանքի տեղավորման և բնակարանների ձեռքբերման խնդիրները: Հյուրերին ներկայացվեց նաև սիրիահայերի համար «Նոր Հալեպ» բնակարանաշինության ծրագիրը:

«Բարնաբաս» հիմնադրամի տնօրեն Պատրիկ Սուխդեոն գոհունակություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվելու առիթով և ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը: «Բարնաբասը» հիմնադրվել է 1993թ և զբաղվում է հավատքի պատճառով հալածված և խտրականության զոհ դարձածների իրավունքների պաշտպանությամբ և օգնությամբ աշխարհի մոտ 50 երկրում: Պատրիկ Սուխդեոն մասնավորապես ներկայացրեց Սիրիայում պատերազմի ընթացքում հալածանքի ենթարկվող քրիստոնյաներին օգնություն ցուցաբերելու իրենց ջանքերը: Այս նպատակով հիմնադրամը միջնորդություն է ներկայացրել արևմտյան երկրների կառավարություններին՝ միջամտելու սիրիական եկեղեցիների դեմ ուղղված հալածանքներին վերջ տալու համար:

Երկուստեք կարևորելով պատերազմի հետևանքով տուժած սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

unnamed (1) unnamed

Scroll Up