Հայաստանյան ռոք- խմբերը կմասնակցեն «Ռոքը՝ փոքրիկներին աջակից» համերգին

Բարեգործական համերգի շրջանակում կատարումներով հանդես կգան հայկական «Էմփիրեյ» և «Նաիրի» ռոք խմբերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համերգի ողջ հասույթը կտրամադրվի Գյումրի քաղաքի փոքրիկ բնակիչ Հովհաննեսի բուժմանը:

8-ամյա Հովհաննեսն ունի գլխուղեղի կիստա: 2009թ. ենթարկվել է ավտովթարի և ստացել ուղեղի ցնցում: «Սուրբ Ասվածամայր» բժշկական կենտրոնում երեխային տրվել է ռետրոցերեբրիալ կիստա և հիպերտենզիոն սինդրոմ ախտորոշումը:

Երեխային հարկավոր է վիրահատություն, որի արժողությունը 18 հազար ԱՄՆ դոլար է:

Երեկոն նախաձեռնել են «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները:

Նախաձեռնությանը միացել են «Էմփիրեյ» և «Նաիրի» ռոք խմբերը, ինչպես նաև Երևանի տիկնիկային թատրոնը: Համերգի տոմսերի արժեքը 2000-5000 դրամ է:

http://armenpress.am/

Scroll Up