Դրամահավաք՝ Սիրիայում բնակվող հայությանն ի նպաստ

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Նիդերլանդներում մեր կայքի թղթակիցը, վերջերս Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է հոլանդահայ համայնքի հավաք-երեկո, որի ընթացքում տեղի է  ունեցել  դրամահավաք:  Այն կազմակերպել էր Նիդերլանդների Արամ Մանուկյան կոմիտեն «Օգնիր եղբորդ» դաշնակցության ընդհանուր ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն էր նյութական օժանդակություն հավաքել՝ ի նպաստ Սիրիայում բնակվող հայությանը:

Դրամահավաքի արդյունքում  հավաքվել է  շուրջ 2500 ԱՄՆ դոլար,որը պետք է փոխանցվի Սիրիահայությանը:

Մանուկ Մկրտչյան

Ալմելո, Հոլանդիա

Scroll Up