2013-ին Հալեպում շուրջ 100 հայ մանուկ է ծնվել. համայնքն ապրում է վաղվա օրվա հույսով ու հավատով (տեսանյութ)

Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանի հրավերով Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնասրահում իրենց ծնողների հետ հավաքվել էին Հալեպի հայկական համայնքում 2013 թվականին ծնված երեխաները։

Պատերազմական քաղաքում նախորդ տարի ծնվել է շուրջ 100 մանուկ։

Սուրբ Ծննդյան եւ Ամանորի առիթով այս միջոցառմանը հավաքվածները նաեւ նվերներ ստացան։

«Պատերազմի մեջ հույսով կապրենք։ Հակառակ տագնապներին եւ անհանգստությանը՝ համաշխարհային առումով ուզում ենք մարդկությանն ասել, որ այո՛, Հալեպը կործանված է, Սիրիան չարչարանքների մեջ գտնվող երկիր է, բայց հույսներս չենք կորցրել, եւ այս երեխաների ծնունդն ապացույց է, որ այս երկիրը պետք է ապրի»,- ասաց Շահան սրբազանը։

www.yerkirmedia.am

Scroll Up