Տեղի կունենա սիրիահայերի Ֆեյսբուքյան խմբերի ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը

Հունվարի 13-ին, ժ.17:00-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա սիրիահայ Ֆեյսբուքյան խմբերի պատասխանատուների և ներկայացուցիչների հանդիպում-քննարկում «Սիրիահայության տագնապը լուսարձակի տակ» թեմայով (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):
Միջոցառման ընթացքում կքննարկվեն ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում սիրիահայության մասին ճշգրիտ տեղեկատվության տարածմանը վերաբերող հարցեր և կներկայացվեն սիրիահայության հիմնախնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրերը:
Քննարկմանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: