Մարշալ Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկի միջնակարգ դպրոցին

ԽՍՀՄ կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Իվան Խրիստոֆորի Բաղրամյանի անունը կտրվի Վիտեբսկ քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցին: Ծրագիրը իրականացրել է Վիտեբսկի քաղաքային գործկոմը «ANIV» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի հետ համատեղ:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 29-ին, քաղաքի տոնական ծրագրի շրջանակներում, Վիտեբսկի 1045-ամյակի ևնացիստական զավթիչների ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու են մարշալի թոռները, Հայաստանի պատվիրակությունը, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Աղբյուրը ` http://kievao.com.ua

Scroll Up