Տարեվերջյան հանդես՝ Պելճիկահայ Տեմոկրատների Միությունում

Պելճիկահայ Տեմոկրատների Միության Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպրոցում տեղի է ունեցել Այբբենարանի հանդես և նշվել է մայրիկների տոնը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Հասմիկ Բաքմազյանը, աշակերտները խանդավառված իրենց երախտագիտության խոսքն են ասել ուսուցիչներին՝ մեսրոպյան տառերը սովորեցնելու, ինչպես նաև ցուցաբերած հետևողական աշխատանքի և համբերության համար:

Միջոցառման ամբողջ ընթացքում տիրել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտ, աշակերտները երգել և արտասանել են:

Scroll Up