Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Սառա Անջարգոլյանին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Սառա Անջարգոլյանը Impact Hub Yerevan–ի համահիմնադիրներից է։ Ուսանել է Բերքլիի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։
Հավելենք, որ հունիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար էր նշանակվել Զարեհ Սինանյանը:

Scroll Up