«Գրական մենամարտ»՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, հունիսի 14-ին «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում տեղի է ունեցել Հովհաննես Թումանյանին նվիրված «Գրական մենամարտի» ավարտական փուլը: Մրցույթին մասնակցել են  19 հոգի՝ ասմունքի «Պառնաս» ակումբից (ղեկավար՝ Սաթիկ Սնխչյան), կենտրոնի սաներից և սովորող երիտասարդների տան խմբակից: Ընթերցվել են  բանաստեղծի գրեթե բոլոր ժանրի գործերից:
Լավագույնների թվում էին Ծովինար Տերտերյանը, Լամարա Վարդանյանը, Հասմիկ Պոտօղլյանը, Ֆիալա Բաբոյանը, Նաթելա Մզիկյանը, Անի Թամասյանը, 
Հայկանուշ Խաչատրյանը, Հովհաննես Դարբինյանը, Մարինա Պողոսյանը, Անահիտ Քսպոյանը:
Մրցութային հանձնաժողովն ամփոփելու հետո կորոշի լավագույն ասմունքողներին, որոնք ելույթ կունենան  հոկտեմբեր ամսին տեղի ունեցող Հ.Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին նվիրված հանդիսավոր համաշրջանային միջոցառմանը:
Հավելենք, որ միջոցառմանը մասնակցել և դրվատանքի խոսքեր է հնչեցել կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը և շրջանի  հոգևոր հովիվ Արժանապատի Տեր Արմաշ քհն. Պողոսյանը:

Scroll Up