Շրջանառության մեջ է դրվել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

Դիմերես` հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը:

Դարձերես` «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը և հարգը՝ արծաթ 925, քաշը՝ 33,6 գ, տրամագիծը՝ 40,0 մմ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը՝ ատամնավոր, տպաքանակը՝ 500 հատ։

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես) և Վարդան Վարդանյան (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Scroll Up