Հայաստանից մի խումբ պատգամավորներ այցելեցին Սամցխե Ջավախք

Ապրիլի 20-21-ը Սամցխե Ջավախք  այցելեցին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Պատգամավորները Ջավախքում էին գտնվում Ջավախքի աջակցություն հիմնադրամի հրավերով՝ մասնակցելու Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը, գրում է akhaltskha.net-ը:

Ապրիլի 21-ին ՀՀ պատգմավորների խումբը, Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ, այցելեց Ախալցխա: Ախալցխայում պատգամավորները Զատկական տոների կապակցությամբ այցելեցին Սբ. Նշան եկեղեցի, ինչպես նաև եղան Ծուղրութ գյուղում և ծանոթացան Ծուղրութի X դարի հայտնի Ավետարանին:

Scroll Up