Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի և ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի նվերը հալեպահայ փոքրիկներին
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը (ՀԱՓԿ) հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ, որի շրջանակներում խաղալիքներ և գունազարդ գրքեր են ուղարկվելու Սիրիայի Հալեպ քաղաքի փոքրիկներին։
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը միացել են Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Խաղալիքները փոխանցվելու են Սիրիայի Հալեպ քաղաքի հայ համայնքի երեխաներին:
Հավելենք, որ նախաձեռնությանն արդեն միացել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ: