Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա

Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Այս մասին հաղորդում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ  իրականացվող ծրագրերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ:

Scroll Up