Ֆրանսաբնակ Հակոբ Գրգյաշարյանր Օքսֆորդի կողմից ճանաչվել է «2019-ի տարվա մարդ»
Փարիզաբնակ 91-ամյա դոկտոր Հակոբ Գրգյաշարյանը Միջազգային գիտությունների Օքսֆորդի գիտական ցանցի կողմից ճանաչվել է «2019-ի տարվա լավագույն մարդ»` արհեստագիտության, բժշկագիտության, վիրահատության, բժշկագիտության զարգացման ասպարեզում մարդկային կյանքի պահպանման մեջ իր գիտական և մասնագիտական ներդրումն ունենալու համար:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» օրաթերթին, հայտնում է, որ պրոֆեսոր Գրգյաշարյանն իր բժշկական և մարդկության օգնության միջազգային գործունեության հետ համատեղ, նաև Ֆրանսիայի «Արարատ» միազգային գիտությունների ակադեմիայի հիմնադիր նախագահն է: