Մարմնամարզիկներ Դավթյանը և Խաչատրյանը մեդալներ են նվաճել Վորոնինի գավաթի խաղարկությունում

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչները կրկին մեդալներ են նվաճել Վորոնինի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Արթուր Դավթյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգաթափերի վրա, արծաթե մեդալակիր է դարձել օղակների վարժությունում և բրոնզի է արժանացել ազատ վարժությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանը նժույգթափերի երիտասարդների մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ:

Աղբյուր՝Արմենպրես

Scroll Up