«ներՈւժ». նախապատրաստվելով ընթացիկ տարվա ամենասպասված ծրագրին

Դեկտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը նախարարության աշխատակիցների հետ կազմակերպել էր քննարկում՝ նվիրված «ներՈւժ» ստարտափ ծրագրին:

«Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել են, սակայն յուրաքանչյուր ժամ կարևոր է՝ ծրագրի անթերի ընթացքն ապահովելու և առկա սպասելիքներն արդարացնելու համար: Շատ շուտով Դիլիջանը կվերածվի ստարտափ գաղափարների կենտրոնի՝ հյուրընկալելով սփյուռքահայ երիտասարդ ստարտափերների՝ աշխարհի ամենատարբեր երկրներից»,-«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, քննարկման ընթացքում ընդգծել է Մխիթար Հայրապետյանը։

Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության «ներՈՒԺ» ինտերակտիվ սթարթափ ծրագիրը նախատեսված է 18-ից 35 տարեկան Սփյուռքի հայազգի և հայաստանաբնակ երիտասարդ ձեռներեցների համար:  Նպատակն է նրանց համար հնարավորություն ստեղծել սթարթափերը բերելու Հայաստան և բարելավելու երկրում սթարթափերի էկոհամակարգը։

Ծրագիրը կանցկացվի Հայաստանում` UWC Դիլիջան քոլեջում, 2018 թվականի դեկտեմբերի 16-ից 21-ը:

 

Scroll Up