Հայրենադարձության և աշխատանքային միգրանտների խնդիրները ՝ Համաշխարհային բանկի առաքելության ուշադրության կենտրոնում

Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանությանն ու աշխատատեղերին ուղղված տեխնիկակական աջակցության առաքելության աշխատակիցների՝ թիմի ղեկավար Մադալենա Հոնորատիի, խորհրդատու Մելիսա Սումաետա Աուրասոնի, ավագ տնտեսագետ Սունհա Յիի և ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար Էդգար Հովսեփյանի, Հայրենադարձության և հետազոտությունների վարչության Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի մասնակցությամբ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում:
Նպատակն էր հասկանալ հայ միգրանտների առանցքային խնդիրներն ԱՊՀ տարածքում, նրանց աշխատանքի ու վերադարձի, երկիր ուղարկվող տրանսֆերտների ու դրանց ազդեցությանը վերաբերող հարցերը: Հյուրերի համար կարևորություն էին ներկայացնում Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող հայրենակիցների աջակցության, խորհրդատվության, սփյուռքյան համայնքների հետ կապի ծրագրերն ու գործողությունները, հայրենադարձության քաղաքականության մեխանիզմները, թիրախային խմբերը, սփյուռքի հայկական ներուժի մասնակցությունը երկրի զարգացման գործում, ինչպես նաև առկա մարտահրավերները:
Այցի արդյունքներով Համաշխարհային բանկի առաքելության թիմը նախատեսում է պատրաստել զեկույց՝ հետագա տեխնիկական աջակցության իրականացման և դրա ժամկետների շուրջ:
Scroll Up