Կմեկնարկի «Բազմավէպ» հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 19-ին, ժամը` 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ) սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի և Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ կմեկնարկի Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:

10:00 – 13:00ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ ԵՎ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏ

(ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ)

Ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Մխիթարյան միաբանության 300-ամյակին

 Մխիթար Սեբաստացու շարականներ

ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր Մագդա Մկրտչյանի կատարմամբ

Բացման խոսք

Ռադիկ Մարտիրոսյան

ՀՀ ԳԱԱ նախագահ

Ողջույնի և օրհնության խոսքեր

Մխիթար Հայրապետյան

ՀՀ սփյուռքի նախարար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ

Ծայրագույն Պատրիարք  Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը

Գերաշնորհ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնության խոսքը

(Փոխանցում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կրթական-հայագիտական կենտրոնի տնօրեն

Ժիրայր Դանիելյանը)

Նորին Սրբություն Գրիգոր Պետրոս Ի

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի

օրհնության խոսքը

(Փոխանցում է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց եկեղեցու

Հայաստանի և  Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ

Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը)

 Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան

Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ,

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ

 Զավեն Խանջյան

Ամերիկայի  Հայ  Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենի ողջույնի խոսքը

(Փոխանցում է Ամերիկայի  Հայ  Ավետարանչական ընկերակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը)

 Ն.ԳՎինչենցո Դել Մոնակո

Հայաստանի Հանրապետությունում  Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

 Յուրի Սուվարյան

ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար

Արամ Սիմոնյան

Երևանի պետական համալսարանի ռեկտոր 

Զեկուցումներ 

Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան (Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ) – «Բազմավէպ»՝  նահապետ և ռահվիրա

Հայր Վահան ծ. վարդապետ Օհանյան (Մխիթարյան միաբանության միաբան) – «Բազմավէպ»-ի մատենագիտու­թյունը

Էդիկ Մինասյան (ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան) – «Բազ­­մա­վէպ»-ի պատմագիտական նշանակությունը

 

Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին:

Scroll Up