Մխիթար Հայրապետյանն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը համոզմունք հայտնեց, որ հայ-իտալական հարաբերությունները առաջիկայում ավելի կզարգանան ու կընդլայնվեն: Մխիթար Հայրապետյանը կարևորեց երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը:
Իտալիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ ուրախ են ընդլայնել համագործակցության շրջանակները նոր Հայաստանում:
Քննարկվեցին կրթության, նորագույն տեխնոլոգիաների և տնտեսության բնագավառներում գործակցության վերաբերյալ հարցեր: