Տեղի կունենա «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ՝ սկսած 1700 թվականներից» թեմայով դասախոսություն
Հոկտեմբերի 17-ին, ժամը` 16:00-ին, սփյուռքի նախարարության և Նարեկացի արվեստի միության աջակցությամբ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Ֆրանսիացի հայագետների կապը Մխիթարյան միաբանության հետ՝ սկսած 1700 թվականներից» թեմայով դասախոսություն (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Բանախոսն է Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանը: