Կահիրեում տեղի կունենա Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված համերգ

Կահիրեի Ազգային Առաջնորդարանի նախաձեռնությամբ և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի հովանավորությամբ նոյեմբերի 2-ին տեղի է ունենալու տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, ազգային-հայրենասիրական երգերի կատարումներով ելույթ են ունենալու Հայաստանից հրավիրված երգիչներ՝ Արսեն Գրիգորյանը (Մրո), Մկրտիչ Մկրտչյանը, Վարդան Բադալյանը, Դավիթ Խաչատրյանը և երգչուհի Եվա Եգանյանը:

 

Scroll Up