Մամուլի ասուլիս՝ սփյուռքի նախարարությունում

Հոկտեմբերի 9-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս Ուկրաինայից ժամանած մի շարք առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ: Ասուլիսի բանախոսներն էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, սփյուռքի նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը և նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանը:
Լրագրողները հարցերի հղեցին հայ-ուկրաինական հարաբերությունների, Ուկրաինայի հայ համայնքի վիճակի, թավշյա հեղափոխության, հետհեղափոխական Հայաստանի տեսլականի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, կոռուպցիայի դեմ պայքարի և Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի վերաբերյալ: