Ալիկանտեի հայկական կիրակնօրյա դպրոցը շնորհակալություն է հայտնում սփյուռքի նախարարությանը

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի հայկական կիրակնօրյա դպրոցը սեպտեմբերի 16-ից վերսկսել է դասընթացները: Այս պահի դրությամբ կրթօջախն ունի չորս դասարան, հինգ տարեկանից մինչև տասնվեց տարեկան սաներ: Վերջիններիս թիվը կազմում է հիսուն և ավելի:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, կրթօջախը սաներ ունի նաև հարևան քաղաքներից` Բենիդորմից, Էլչեից, Վիյենայից,
Կիրակնօրյա դպրոցը ունի հրաշալի աշխատակազմ, որն անշահախնդիր նվիրյալների խումբ է: Կազմակերպիչ Հասմիկ Քոչարյանի և ուսուցիչներ` Արմինե Նաղաշյանի, Լաուրա Բաղդասարյանի, Աննա Գասպարյանի, Շուշանիկ Կարապետյանի անուններից մեծագույն և խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ մեր դպրոցին աջակցելու, դասագրքեր և տետրեր հատկացնելու համար: Կարծում ենք, որ մեր համագործակցությունը կհարատևի, քանի որ մեր գործն արդար է և ազգանվեր: