Մինսկի «Հայաստան» ընկերութան նախագահն այցելեց սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 26-ին սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը և նախարարի օգնական Վաղարշակ Հակոբյանն ընդունեցին Մինսկի «Հայաստան» քաղաքային հայկական մշակութային լուսավորչական ընկերության նախագահ Գեորգի Եղիազարյանին:

Քննարկվեցին Հայաստանում ներդրումներ ներգրավելու, հայրենադարձության, հայապահպանության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց սփյուռքի նախարարության հետ գործակցության աշխուժացմանը:

Գ.Եղիազարյանի նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Նրա մասնակցությամբ Մինսկում նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության, ՀՀ անկախության և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի  տոները:

Այս տարի մեծ շուքով նշել են նաև Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Միջոցառմանը մասնակցել է Մինսկի քաղաքապետը:

Scroll Up