Սփյուռքի նախարարի հանդիպումները Դամասկոսում

Սիրիայի Արաբական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 20-ին Դամասկոսի ազգային առաջնորդարանում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Արմաշ եպս. Նալբանդյանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովսեփ եպս. Առնաությանի, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի և Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավոր Նորա Արիսյանի հետ:

Այնուհետև սփյուռքի նախարարը Դամասկոսի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով, և ներկաները հնարավորություն են ունեցել  սփյուռքի նախարարին հղել իրենց մտահոգող հարցերը:

Նշենք, որ 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին պաշտոնյան է, որ մեկնելու է Հալեպ:

Scroll Up