Սփյուռքի նախարարն ընդունեց Հայաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Սեպտեմբերի 17-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Նիդա Դալմանտայտեին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրը նշեց, որ Լիտվան ևս սփյուռք ունի, և այս համատեքստում արժեքավոր է հայկական սփյուռքի հետ տարվող աշխատանքերում Հայաստանի փորձն ու ռազմավարությունը:
Զրույցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը անդրադարձ կատարեց սփյուռքի պատմությանը, նախարարության գործունեությանը, գործառույթներին, ռազմավարական ուղղություններին: Նշեց, որ Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքում տիրում են դրական տրամադրություններ, և այս տեսանկյունից կարևոր են հայրենադարձության գործընթացի ակտիվացումն ու հայաստանյան գործընթացներում սփյուռքի ներգրավվածության մեծացումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Լիտվայի փոքրաթիվ հայկական համայնքի ներկայիս վիճակին: