Մոսկվայում մահացել է գրականագետ և քննադատ Կարեն Ստեփանյանը

Մոսկվայում 67 տարեկանում մահացել է քննադատ, գրականագետ, Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործության մասնագետ Կարեն Ստեփանյանը։ Նա մահացել է վիրահատության ժամանակ։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է բանաստեղծ, Դոստոևսկու ռուսական միության նախագահ Իգոր Վոլգինը։

Կ. Ստեփանյանի վերջին հրաժեշտը տեղի է ունենալու Մոսկվայում սեպտեմբերի 18-ին։

Կարեն Ստեփանյանը բանասիրական գիտությունների դոկտոր էր, Դոստոևսկու ռուսական միության փոխնախագահ, «Զնամյա» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, ՌԴ ԳԱ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։

Կարեն Ստեփանյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի  բանասիրության ֆակուլտետը։

Scroll Up