Քննարկվել են սփյուռքի նախարարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև համագործակցության հնարավորությունները

Սեպտեմբերի 12-ին սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը հանդիպեց Լոնդոնից ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` European Bank for Reconstruction and Development (EBRD) պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկեցին կառույցների միջև համագործակցության հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձան սփյուռքի ֆինանսական, մարդկային և մասնագիտական ներուժի ներգրավմանը երկրի զարգացման գործընթացներին, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև սփյուռքյան պարտատոմսի (Diaspora Bonds) գաղափարին և իրականացման տարբեր մոդելների առավելություններին ու թերություններին: Մասնավորապես, այն տարբերակներին, որոնք կխթանեն տեղական արժույթային պարտատոմսի շուկայի զարգացմանը: