Տեր Տաճատ վարդապետ Ծատուրյանը նշանակվել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Հոգեշնորհ Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Լեհահայոց հոգևոր հովվի պարտականություններից, ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում` որպես Ժառանգավորաց վարժարանի տեսուչ՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատել Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Լեհաստանում` որպես Լեհահայոց հոգևոր հովիվ:

Scroll Up