«Քայլ դեպի տուն»-ը Ապարանում

Ճանաչողական մասի շրջանակներում Սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները օգոստոսի 11-ին և 17-ին եղան նաև Ապարանի Եղիպատրուշ գյուղում, որտեղ Ապարանի «ՍՔԱՅ» ակումբի և մի խումբ եղիպատրուշեցի կամավորների ջանքերի շնորհիվ նախապես ծրագիր էր կազմվել պատանիներին գյուղական կյանքի հետ ծանոթացնելու և դրա մասնակիցը դարձնելու։

Մասնակիցները նախ ծանոթացան գյուղի պատմամշակութային վայրերին, ապա բաժանվելով խմբերի՝ անցան խաղ-մրցույթին:

Նախապես մշակվել էր 5 առաջադրանք.

1. Թոնրի լավաշի պատրաստում և մեղվի փեթակների բացում, մեղրաքամ:

2. Բուրդ չփխել, մանել:

3. Ցորենից ձավարի ստացում և կովերի կթման գործընթաց:

4. Գյուղի մասին տեղեկության հավաքում:

5. Խոտի տուկերի հավաքում մեքենայի մեջ:

Յուրաքանչյուր վարժության կատարման համար տրվում էր 20 րոպե, վարժությունները գնահատվում էին, և արդյունքում թիմերից մեկը ճանաչվում էր հաղթող՝ նվեր ստանալով ազգային հագուստով ֆոտոսեսիա:

Լուսանկարները` Զարա Ղազարյանի

17.am

 

Scroll Up