«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցների ճամբարային առօրյան. Նարնջագույն ճամբար

Սփյուռքահայ շուրջ 440 պատանի ու երիտասարդ, որոնք Հայաստան են ժամանել մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն» ծրագրին, օգոստոսի 10-ից՝ բաժանվելով հոսքերի ու խմբերի, ծրագրի կրթական և ճանաչողական մասի շրջանակներում մեկնեցին Հայաստանի պատմամշակութային վայրեր, եկեղեցիներ, թանգարաններ, Հայ-ռուսական համալսարանում մասնակցեցին հայերենի դասընթացների:
Օգոստոսի 21-ին մասնակիցներն ուղևորվեցին Ծաղկաձոր՝ որտեղ տեղի է ունենում ծրագրի եզրափակիչ՝ ճամբարային փուլը:
Ճամբարային օրերի ընթացքում սփյուռքահայ երիտասարդներն ու պատանիները բաժանվելով ճամբարների՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, իրենց հանգիստն են վայելում ծաղկաձորյան բնության գրկում, ուսուցանում են ազգային երգ ու պար, մասնակցում մարզական, իտելեկտուալ խաղերի:
«Հայերն այսօր»-ը ներկայացնում է Նարնջագույն ճամբարի առօրյան՝ լուսանկարներով.