Քուվեյթահայ Մարիաննայի ծննդյան տարեդարձը հայրենիքում. «Քայլ դեպի տուն»

ՀՀ սփյուռքի նախարարության «Քայլ դեպի տուն»  ծրագրի մասնակիցները Հայաստանում ո´չ միայն հարստացնում են իրենց գիտելիքները Մայրենիի, հայոց պատմության, մշակույթի մասին ու այցելում տեսարժան վայրեր, այլև իրենց կյանքի կարևոր իրադարձություններն են նշում հայրենիքում:

Քուվեյթահայ Մարիաննա Զանթուրյանը դեռ երկար կհիշի Հայաստանում անցկացրած ծննդյան 13-րդ տարեդարձը, որը տոնի վերածեցին նրա ընկերները: Առավոտյան, մինչ հայոց լեզվի դասընթացի սկսվելը, նրանք տոնական տորթով դասասենյակ մտան՝ ծափերի և երգերի ներքո շնորհավորելով նրան: Այնուհետև շնորհավորական խոսք ասաց խմբի ուսուցչուհին՝ Մարալ Լևոնյանը, և բոլորին առաջարկեց թղթի վրա գրել հոբելյարին ուղղված իրենց բարեմաղթանքները, որպեսզի նա միշտ հիշի այս գեղեցիկ օրը:

Խոսելով իր տպավորությունների մասին՝ Մարիաննան «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց, որ շնորհակալ է ընկերներին հաճելի անակնկալի համար. «Երազել անգամ չէի կարող, որ Հայաստանում երբևէ կնշեմ ծննդյանս օրը: Անչափ ուրախ եմ ու տպավորված: Այս օրը, թերևս, իմ ծննդյան ամենահիշարժան օրերից մեկը կդառա»:

Scroll Up