Սփյուռքի նախարարը ՀՄԸՄ 100-ամյակի միջոցառումների շրջանակում դիտեց տոնական քայլերթը

Հուլիսի 21-ին 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի մասնակիցները տողանցքով Ազատության հրապարակից քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Տոնակատարության շրջանակում Հանրապետության հրապարակ բերվեցին հինգ կարևորագույն դրոշերը՝ ՀՀ դրոշը, Հոմենեթմենի դրոշը, Հոմենեթմեն ՀԱՍԿ դրոշը, Հոմենեթմենի 100 ամյակին նվիրված դրոշն ու համաշխարհային սկաուտական շարժման դրոշը:

Միջոցառման սկիզբն ազդարարեց Հոմենեթմեն ՀԱՍԿ-ի շեփորային նվագախումբը, որից հետո մեծ շուքով մեկը մյուսի հետևից Հանրապետության հրապարակ մտան տողանցքի մասնակիցները՝ աշխարհի տարբեր երկրներից:

Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ մի քանի օր առաջ, երբ Բյուրականում հանդիպեց հարյուրավոր հոմենեթմենականների, զրուցեց նրանց հետ, տեսավ նրանց ոգևորվածությունը՝ հպարտությամբ լցվեց:

Նախարարը նաև շեշտեց, որ թավշյա հեղափոխության հաղթանակում անուրանալի է նաև սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի դերը:

«Դեռ մի քանի ամիս առաջ, նույն այս հրապարակում կանգնած, մենք զգում էինք ձեր աջակցությունը ու նաև հենց ձեր շնորհիվ է, որ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում մենք ունեցածք փառահեղ հաղթանակ »,-ասաց նախարարը:

Հուլիսի 19-29-ը Հայաստանում մեծ շուքով նշվում է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, Սփյուռքի նախարարության աջակցությամբ:

 

Scroll Up