Սփյուռքի նախարարության և Հայ-ռուսական համալսարանի միջև ստորագրվեց հուշագիր

Հուլիսի 16-ին Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ու Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ստորագրեցին հուշագիր: Հուշագրի ստորագրմանը մասնակցեցին նաև փոխնախարարներ Դավիթ Սարգսյանը, Արամայիս Գրիգորյանն ու համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը:

Հուշագրի նպատակն է համատեղել ջանքերը Հայաստանի և Սփյուռքի միջև կրթական և այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայ-ռուսական համալսարանը, «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում, անվճար հիմունքներով տրամադրելու է անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, ապահովելու է դասընթացների համար նախատեսված պայմաններ:

«Քայլ դեպի տուն» ծրագիրը մեկնարկելու է օգոստոսի 10-24-ը: Ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների ևերիտասարդների համարԾրագիրն ունի երկու բաղադրիչկրթական և ճանաչողականԿրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացվածուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրերինչպես նաև մի շարքառաջատար ուսումնականստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններՀանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչներիհետ:

Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր:

Scroll Up